ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇՐՋԱՆԱԿ

«Ճարտարապետական և ճարտարագիտական հետազոտությունների ամսագիր»-ը (JAER) գրախոսվող, բաց հասանելիություն ունեցող և անվճար տպագրվող էլեկտրոնային միջազգային ամսագիր է։ Մասնագիտական ուղու ցանկացած փուլում գտնվող հեղինակ, այդ թվում՝ հետազոտական ուղին նոր սկսող հետազոտողներ, գիտնականներ և երիտասարդ մասնագետներ կարող են իրենց աշխատանքները հանձնել տպագրության։ Ամսագիրը ներառում է հետևյալ գիտական ուղղվածությունները՝

 1. Տեխնիկական գիտություններ

2. Ճարտարապետություն

ԳՐԱԽՈՍՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Ամսագիրն իրականացնում է կրկնակի կույր գրախոսում։ Գրախոսման ողջ ընթացքում և՛ գրախոսների, և՛ հեղինակների ինքնությունը թաքցված է միմյանցից։

 

ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամսագիրը հրատարակվում է էլեկտրոնային եղանակով՝ տարեկան 2 համար:


ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԷԹԻԿԱ

Հեղինակները պարտավոր են համոզվել, որ իրենց աշխատանքները հիմնված են բնօրինակ, նախկինում երբեք չհրատարակված հետազոտության վրա։ Աշխատանքը կրկնակի հրատարակության դիտավորյալ ներկայացնելը կամ կրկին ներկայացնելը համարվում է հրատարակչական էթիկայի խախտում:

 Ամսագրին ներկայացված բոլոր հոդվածները ենթակա են ստուգման գրագողության առկայությունը ստուգող ինտերնետային ծառայություններում՝ փոխառությունների առկայությունը ստուգելու նպատակով: Եթե գրագողություն հայտնաբերվի գրախոսման ընթացքում, հոդվածի տպագրությունը կարող է մերժվել: Եթե գրագողություն հայտնաբերվի հրատարակվելուց հետո, մենք կարող ենք հրատարակել ուղղված տարբերակը կամ չեղյալ համարել հոդվածը: