ԱՄՍԱԳՐԻ ՄԱՍԻՆ


2006 թվականին ՃՇՀԱՀ գիտական խորհրդի որոշմամբ հիմնադրված և հրատարակված ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ (ISSN 1829-4197) 2021 թվականին վերանվանվել է որպես «Ճարտարապետական և ճարտարագիտական հետազոտությունների ամսագիր» (ՃՃՀԱ)։
Տարեկան թողարկվում է ամսագրի 2 համար։
ՃՃՀԱ-ում հրատարակման ներկայացված հոդվածները պետք է պարունակեն բնօրինակ արդյունքներ, որոնք նախկինում չեն հրատարակվել և չեն հրատարակվելու որևէ այլ տեղ։
Ներկայացված բոլոր հոդվածները ենթակա են կրկնակի «կույր» գրախոսման (double blind peer review): Ամսագիրն ինդեքսավորված է Google Scholar-ում: Ամսագրում հրատարակված հոդվածներում գիտական հետազոտությունների բնօրինակ արդյունքները պետք է ներկայացվեն անգլերենով։ Այն հիմնված է արտասահմանյան գործընկեր-համալսարանների հետ սերտ համագործակցության երկարամյա փորձի վրա: Հոդվածների տպագրությունն իրականացվում է անվճար հիմունքներով:


Ամսագիրն ընդգրկում է հետևյալ թեմաները՝


1. Տեխնիկական գիտություններ

  • Շինարարական նյութեր և պատրաստածքներ,
  • Հիմքեր և ֆունդամենտներ, ստորգետնյա կառույցներ,
  • Շինարարական կառույցներ և սեյսմակայուն շինարարություն,
  • Տեխնոլոգիաներ և շինարարության կազմակերպում,
  • Շինարարական մեխանիկա,
  • Հիդրավլիկ ճարտարագիտություն և հիդրոէներգիա,
  • Հիդրավլիկա և ինժեներական հիդրոլոգիա,
  • Տրանսպորտային ենթակառուցվածքներ (ճանապարհներ, կամուրջներ),
  • Ներքին և արտաքին ինժեներական սարքավորումներ և ցանցեր (ջրային համակարգեր, ջրամատակարարում և ջրահեռացում, ջեռուցում, էլեկտրամատակարարում և գազամատակարարում, օդափոխություն և օդորակում),
  • Շինարարական տեխնիկա և երթևեկության կառավարում,
  • Ճարտարագիտական գեոդեզիա,
  • Մոդելավորումը և տեղեկատվական տեխնոլոգիաները շինարարության ոլորտում։ 2. Ճարտարապետություն
  • Շենքերի և շինությունների ճարտարապետություն,
  • Քաղաքաշինություն (տարածական պլանավորում),
  • Ճարտարապետության տեսություն և պատմություն, ճարտարապետական հուշարձանների վերականգնում,
  • Մոդելավորումը և տեղեկատվական տեխնոլոգիաները ճարտարապետության ոլորտում։


ԸՆԹԱՑԻԿ ՀԱՄԱՐ

Հեղինակներին

Հեղինակի ուղեցույց

Հոդվածի ձևանմուշ